211652_close_icon

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. Ծարավ Աղբյուր փողոցի էլիտար շենքի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել. փրկարարներն ու պարեկները տարհանել են մոտ 350 քաղաքացու. ամբողջությամբ և մասամբ այրվել են մի քանի ավտոմեքենաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count18308 դիտում article-date 10:41 27-06-2025
Այսօր՝ հունիսի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարան ագային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 55/5 շենքի փակ ավտոկայանատեղիում ծուխ է նկատվում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Երևանի թիվ 5-րդ, 8.-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ: 
Լրացուցիչ ևս 2 մարտական հաշվարկ ժամանել է 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից: 
 
Տեղում պարզվել է, որ ամբողջ կայանատեղին ծխապատ է, իսկ մինչ կրակի օջախի վայրը հայտնաբերելը, փրկարարներն ու օպերատիվորեն ժամած ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ նշված շենքից տարհանել են մոտ 350 բնակչի, այդ թվում՝ ծերերի ու երեխաների: 
 
Ժամանել են նաև հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարական ջոկատներից և ճնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները: 
 
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է  ավտոկայանատեղիում, ինչի հետևանքով ամբողջությամբ այրվել են ավտոկայանատեղիում կայանված «Mercedes», «Honda ENS:1», 2 «Toyota Rav4», «BMW» և «Acura» մակնիշի ավտոմեքենաները: 

Տեղում նաև աշխատել են փրկարար ծառայության հոգեբանները, ովքեր ավագ հոգեբան Պողոսյանի գլխավորությամբ մոտ 2 բնակչի ցուցաբերել են հոգեբանական աջակցություն: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 
 
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը կապ չունի գազի արտահոսքի հետ, քանի որ նման բան տեղի չի ունեցել: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր