64124 դիտում
16:32 17-11-2023
«Սև 13»՝ Երևանի Ծարավ աղբյուր փողոցի բնակիչների համար. մի գիշերում թալանել են մի քանի ավտոմեքենաներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` նոյեմբերի 13-ին, 2 ժամվա ընթացքում անձնական ունեցվածքի գողության դեպքեր են տեղի ունեցել Երևանում: Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Ծարավ Աղբյուր փողոցի 55/33 շենքի բնակիչ Սվետլանա Ա.-ից, ով հայտնել է, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք թալանել են շենքի բակում կայանված իր ամուսնուն՝ Աղվան Մ.-ին պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենայի լուսարձակները և առջևի թափարգելը, ինչի հետևանքով պատճառվել է մոտ 600 հազար դրամի նյութական վնաս:
Նույն օրը ոստիկանության Նոր Նորքի բաժին է ահազանգել Ծարավ Աղբյուր փողոցի 55/17 շենքի բնակիչ Վազգեն Հ.-ն և հայտնել, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ անհայտ անձը կամ անձինք գողացել են իրենց շենքի բակում կայանված իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայի լուսարձակներն ու կողային հայելիները, իրեն պատճառելով 500 հազար դրամի վնաս:
Նույն օրը ոստիկանության Նոր Նորքի բաժին է ահազանգել Բաբկեն Ղ.-ն և հայտնել է, որ Ծարավ Աղբյուր փողոցի 55/20 շենքի իրենց բակից անհայտ անձը կամ անձինք գողացել են բակում կայանված իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները, ինչի հետևանքով իրեն պատճառվել է մոտ 400 հազար դրամի նյութական վնաս:
Նույն օրը, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ահազանգել Ծարավ Աղբյուր փողոցի 55/11 շենքի բնակիչ Կարեն Դ.-ն և հայտնել է, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք շենքի մոտ կայանված, իրեն պատկանող Mazda մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են տարբերանշանը՝ իրեն պատճառելով 90 հազար դրամի նյութական վնաս:
Նշված դեպքի վայրեր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:
Բոլոր գողությունների փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
11976 դիտում
20:59 24-03-2020
Երևանի Ծարավ Աղբյուր փողոցի հասցեներից մեկում կատարվել է համաճարակաբանական միջոցառում. պարզաբանում. Newmedia.am
1780 դիտում
13:45 12-02-2021
Փետրվարի 15-ից Ծարավ Աղբյուր փողոցից գործելու է նոր երթուղի՝ նոր կոմպակտ ավտոբուսներով. քաղաքապետ