23357 դիտում
12:00 01-10-2023
Արտակարգ դեպք Երևանում. BMW X5-ում հրդեհ է բռնկվել. այրվել է շարժիչի հատվածն ամբողջությամբ և սրահը՝ մասամբ. օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-ր վաշտի պարեկերը՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Վահագն Միրզոյանն ու կրտսեր պարեկ Սերյոժա Ղազարյանը:
Հրշեջ-փրկարարները մարել են դեռևս անհայտ հանգամանքներում BMW X5 մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Այրվել է շարժիչի հատվածն ամբողջությամբ և սրահը՝ մասամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 9-11 ահազանգողը եղել է BMW X 5-ի վարորդ Գևորգ Գ.-ն:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+