Աշխարհի ամենադժվար նվաճվող երկրները. Թուրքիան 1-ին տասնյակում է
Արհեստական բանականության կողմից հավաքագրված տվյալների հիման վրա պատրաստվել է զեկույց, որտեղ առանձնացվել է այն երկրների ցանկը, որտեղ շատ դժվար է ներխուժել։
Ցանկի առաջին տեղում Ամերիկայի Միացյալ Նահանգներն են։ Նշվում է, որ նրա աշխարհագրական դիրքը, ռազմական մեծ բյուջեն, միջուկային կարողությունն այն հիմնական տարրերն են, որոնք ԱՄՆ ներխուժումը դարձնում են գրեթե անհնար։
ԱՄՆ-ին հաջորդում են Չինաստանը և Ռուսաստանը։ Չինաստանի համար առանձնացվում են հետևյալ նախադրյալները՝ մեծաթիվ բանակ և հիպերձայնային զենքեր։ ՌԴ-ի համար որպես հիմնական նախադրյալներ նշվում են ընդարձակ տարածքն ու խիստ կլիման։
Ըստ այդ ցանկի՝ 4-րդ տեղում Շվեյցարիան է, 5-րդ տեղում՝ Հնդկաստանը, իսկ 6-րդում՝ Թուքիան։ Այդ երկրի համար նշվում է, որ այն ունի ռազմավարական ու դժվարամատչելի աշխարհագրական դիրք, ՆԱՏՕ-ի անդամ է և ունի զարգացած ռազմարդյուաբերություն։
Թուրքիային հաջորդում են Իրանը և Հյուսիսային Կորեան, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Իսրայելը։
Աղբյուրը՝ ermenihaber.am