211652_close_icon

Պակիստանն առաջարկել է Թրամփին առաջադրել խաղաղության Նոբելյան մրցանակի

views-count553 դիտում article-date 14:17 21-06-2025
Պակիստանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է առաջադրել 2026 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Պակիստանի և Հնդկաստանի միջև վերջին ճգնաժամի ժամանակ վճռական դիվանագիտական միջամտության համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով թուրքական աղբյուրներին, համապատասխան պաշտոնական հայտարարությունը հրապարակվել է հուլիսի 21-ին:

Իսլամաբադը նշել է, որ Թրամփի միջամտությունն էական դեր է խաղացել երկու միջուկային պետությունների՝ Պակիստանի և Հնդկաստանի միջև լարվածության թուլացման և հնարավոր լայնամասշտաբ հակամարտության կանխման գործում, որը կարող էր աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս ապրող միլիոնավոր մարդկանց համար։

«Տարածաշրջանային քաոսի աճի պայմաններում նախագահ Թրամփը ցուցաբերեց մեծ ռազմավարական հեռատեսություն և բացառիկ պետական իմաստություն՝ ակտիվ դիվանագիտական ներգրավվածությամբ թե՛ Իսլամաբադի, թե՛ Նյու Դելիի հետ, ինչի շնորհիվ կանխվեց իրավիճակի սրումը»,– ասված է հայտարարության մեջ։
 

Նմանատիպ նյութեր