2808 դիտում
08:41 15-05-2018
Հանրապետականները Թրամփին առաջադրել են Նոբելյան մրցանակի համար. «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի Կոնգրեսի մի շարք հանրապետական օրենսդիրներ նախագահ Թրամփի թեկնածությունը առաջադրել են Նոբելյան մրցանակ ստանալու համար: Նախաձեռնությունը հակասական արձագանք է ստացել: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4393441.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
ԱՄՆ-ի Կոնգրեսի մի շարք հանրապետական կոնգրեսականներ առաջ են քաշել նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունը՝ 2019 թվականի Նոբելյան մրցանակ ստանալու համար՝ կապված կորեական թերակղզում խաղաղության հաստատման ջանքերի հետ: Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջա Ինն աջակցել է այս նախաձեռնությունը: Նախագահ Թրամփն այս առիթով հայտարարել է.
«Նոբելյան մրցանա՞կ: Կարծում եմ նախագահ Մունի այդ առաջարկը չափազանց հաճելի էր, սակայն ես ցանկանում եմ միայն, որ հաստատվի խաղաղություն: Դա ամենակարևորն է»,- արձագանքել է Թրամփը:
Թրամփի քննադատները սակայն կասկածի տակ են առնում նախագահի խաղաղության հաստատման ցանկությունը՝ ընդգծելով, որ նա մեծացրել է ամերիկյան ռազմական ծախսերը և չի բացառում խնդրի ռազմական կարգավորման տարբերակը:
Իր հերթին Նոբելյան մրցանակի տրամադրման կողմնակիցները հակադարձում են:
«Եթե նախագահ Թրամփը կարողանա ավարտին հասցնել 70 տարի տևող Կորեական պատերազմը և Հյուսիսային Կորեային ստիպի ապամիջուկայնացվել, ապա նա արժանի է խաղաղության Նոբելյան մրացանակի»,- հայտարարել է սենատոր Լինդսի Գրահամը:
Այս պահին դեռևս պարզ չէ, թե արդյոք նախագահ Թրամփին կհաջողվի վերջնականապես կարգավորել Հյուսիսային Կորեայի ճգնաժամը: Նախկինում սակայն խնդրի վերջնական կարգավորման բացակայությունը չի խոչընդոտել այլ գործիչներին խաղաղության մրցանակ ստանալու հարցում: Նման գործիչների թվում են եղել Վիետնամի պատերազմի օրերին Լե Դիք Թխոն և Հենրի Քիսենջերը, ինչպես նաև Յասեր Արաֆատը, Իցխաք Ռաբինն ու Շիմոն Փերեսը:
Բացի այդ, պատմությանը հայտնի են առաջադրված այնպիսի գործիչներ, որոնց ներդրումը խաղաղության հաստատման հարցում չափազանց հակասական է: Նրանց թվում է Արգենտինայի նախագահ Խուան Փերոնը, Իտալիայի ֆաշիստ առաջնորդ Բենիտո Մուսոլինին և խորհրդային բռնակալ Իոսիֆ Ստալինը:
2018 թվականի Նոբելյան մրցանակակրի անունը հայտնի կդառնա հոկտեմբեր ամսին:
Նմանատիպ նյութեր
3067 դիտում
12:21 14-06-2018
Թրամփին մտադիր են առաջադրել Նոբելյան մրցանակի
1043 դիտում
21:38 30-05-2015
Ուկրաինայում պատրաստվում են Պորոշենկոյին Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրել
5897 դիտում
10:34 17-06-2018
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին ցանկանում են առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը