2051 դիտում
20:46 09-09-2020
Դոնալդ Տուսկն առաջարկել է Սվետլանա Տիխանովսկայային առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի
Լեհաստանի նախկին վարչապետ, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկն առաջարկել է բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայային և նրա ամուսնուն՝ Սերգեյ Տիխանովսկուն առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Կարծում եմ, որ ուժեղ ազդակ կլինի, եթե ԵՄ-ն Սվետլանա Տիխանովսկայային և նրա ամուսնուն՝ Սերգեյին, որը դեռ բանտում է, առաջադրի Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ հարգանքի տուրք մատուցելու համար բոլոր բելառուսներին, ովքեր մասնակցել են վերջին տարիներին տեղի ունեցած այս ամենախաղաղ շարժմանը»,- ասված է գրառման մեջ:
Նմանատիպ նյութեր
952 դիտում
15:59 17-11-2023
Ադրբեջանում առաջարկել են Ալիևին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրել
1610 դիտում
09:11 08-02-2021
«Սպուտնիկ V» պատվաստանյութի հեղինակներին առաջարկել են առաջադրել Նոբելյան մրցանակի
776 դիտում
21:38 30-05-2015
Ուկրաինայում պատրաստվում են Պորոշենկոյին Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրել
Այս բաժնից
436 դիտում
20:52 22-04-2024
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում
7706 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
397 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը