211652_close_icon
views-count976 դիտում article-date 15:59 17-11-2023

Ադրբեջանում առաջարկել են Ալիևին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրել

Ադրբեջանում առաջարկել են երկրի նախագահ Իլհամ Ալիևին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:

«Առաջարկում եմ Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրել նախագահ Իլհամ Ալիևին», - հայտարարել է Ադրբեջանի գրողների միության փոխնախագահ, գրող Չինգիզ Աբդուլաևը «Դասեր Նոբելյան մրցանակի ճանապարհին. առասպելներ, իրողություններ, հաջողություններ և մարտահրավերներ» վերտառությամբ համաժողովում։ 

«Բարաք Օբամային պարգևատրեցին որևէ վաստակ չունենալով հանդերձ: Պատերազմի ժամանակ մենք «չենք կրակել խաղաղ բնակիչների, կանանց, երեխաների վրա» (չակերտները՝ խմբ.): Սա նախագահ Իլհամ Ալիևի քաղաքականության արդյունքն էր», - ասել է Աբդուլաևը:

Նմանատիպ նյութեր