211652_close_icon

Ճամփորդություն դեպի Պորտուգալիա ու ևս 59 նվեր․ Ամփոփվեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» խաղարկության առաջին ամիսը

views-count3121 դիտում article-date 11:24 21-06-2025
Հունիսի 20-ին Ամերիաբանկն ուղիղ եթերում ամփոփեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» գովազդային վիճակախաղի առաջին ամիսը։ Մասնավորապես, պատահականության սկզբունքով ընտրվեցին գովազդային վիճակախաղի առաջին 60 հաջողակ հաղթողները, որոնք ստացան՝

•    1 ճամփորդություն դեպի Պորտուգալիա ամբողջ ընտանիքի համար
•    10 ընտանեկան արկածային ճամփորդություն Հայաստանում
•    15 նվեր քարտ ռեստորաններում ամբողջ ընտանիքի համար
•    15 մուտքի փաթեթ Երևան պարկ ամբողջ ընտանիքի համար
•    14 նվեր քարտ գրախանութներից օգտվելու համար
•    5 լուսանկարահանում ամբողջ ընտանիքի համար

Հիշեցնենք, որ վիճակախաղն անցկացվում է Բանկի «Իմ Ամերիա, իմ ընտանիք» նախագծի շրջանակում, որը ունի երեք հիմնական բաղադրիչ` «Իմ Ամերիա, իմ ընտանիք» խորագրով խաղարկություն, ֆինանսական ծառայությունների արտոնյալ պայմաններով «Ընտանեկան փաթեթ» և Երևանում հանրային տրանսպորտի ուղետոմսերի հետվճարի արշավ: 

Խաղարկության մասնակից են դառնում մայիսի 5-ից մինչև սեպտեմբերի 30-ը Ամերիաբանկի հաճախորդ դարձած բոլոր անձինք, որոնց այս ընթացքում անվճար կտրամադրվի «Հաշվի բացում ծառայությունների փաթեթ»-ը` Visa Classic  քարտ, Ամերիաբանկի հաշիվ և MyAmeria հավելված: 

Բացի այդ, թե նոր, թե գործող հաճախորդները կստանան խաղարկության լրացուցիչ պրոմո կոդեր Ամերիա ընտանիք հրավիրված յուրաքանչյուր անձի համար, ինչպես նաև յուրաքանչյուր ամիս MyAmeria-ով գործարքներ կատարելու, բանկային և ոչ բանկային ավելի քան 20 ծառայությունից օգտվելու համար։

Այս պահին միանալով արշավին` հաճախորդները հնարավորություն կունենան մասնակցելու ևս 4 ամենամսյա խաղարկություններին ու շահելու 250 նվերներներից մեկը։ Մանրամասները և մասնակցության ամբողջական պայմանները՝ այստեղ։ 

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ 

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր