Չեմպիոնների լիգա. ՊՍԺ-ն կոտրեց «Չելսիի» դիմադրությունը, «Բենֆիկան» վերջին րոպեին հաղթեց. տեսանյութ
Կայացան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները: Փարիզում ՊՍԺ-ն ընդունել էր «Չելսիին»: Երկու թիմերն էլ բավական բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրեցին: Չափազանց դիտարժան և գոլային պահերով հարուստ այս խաղում ավելի հաջողակ գտնվեց ՊՍԺ-ն, որը Իբրահիմովիչի և Կավանի գոլերի շնորհիվ հաղթեց մրցակցին` 2:1: Առանձին պետք է նշել երկու թիմերի դարպասապահներին` Տրապին և Կուրտուային, որոնք բազմաթիվ ֆանտաստիկ սեյվեր կատարեցին:
Ի հակադրություն Փարիզում կայացած խաղի, Լիսաբոնում «Բենֆիկայի» և «Զենիթի» միջև հանդիպումը դժգույն ստացվեց: Խաղն ընթացավ գրեթե առանց սուր պահերի և միայն խաղավերջում «Բենֆիկան» կարողացավ գրավել Ռուսաստանի չեմպիոնի դարպասը` 1:0:
Պատասխան հանդիպումները կկայանան մարտի 9-ին:
[b]Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպումներ
[/b]ՊՍԺ (Ֆրանսիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 1:1
Իբրահիմովիչ, 39, Կավանի, 78 - Միկել, 45+1
«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Զենիթ» (Ռուսաստան)՝ 0:0
Ժոնաս, 90+1