Վտանգված է Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը, այն կարող է վերածվել Հայաստանի Հանրապետության կաթողիկոսության. Aravot.am
«Մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահություն»։ Սրանք Սուրբ Վարդան Մամիկոնյանի խոսքերն են, որոնք նա արտասանել է 451 թվականին տեղի ունեցած Ազգային-ազատագրական պայքարից առաջ՝ ի լուր ամբողջ հայ ժողովրդի, քանի որ այդ ժամանակ յուրաքանչյուր հայ ինքնին զինվոր էր։ Այն պատմության մեջ հիշատակվում է որպես Ավարայրի ճակատամարտ, որը մղվել է հանուն հավատքի և հանուն հայրենիքի։ Ազգային-ազատագրական շարժման մասնակիցներն արդարացիորեն սրբադասվել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից։
Փորձենք հասկանալ, թե ներկա ժամանակներում դարձյալ ի՞նչ պետք է տեղի ունենա Հայոց աշխարհում, որպեսզի Ազգային-ազատագրական շարժում հայտարարելուն այլընտրանք չմնա։ Գուցե պետք է օրենք ընդունվի լուծարե՞լ ընդհանրապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Ակնհայտ է, որ ամեն ինչ դեպի դրան է գնում։ Վտանգված է Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը, այն կարող է վերածվել Հայաստանի Հանրապետության կաթողիկոսության և Հայաստանից դուրս գտնվող թեմերը, լավագույն դեպքում, կանցնեն Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսությանը, որի չեզոքացնելն էլ այլևս մի փոքր ժամանակի հարց պետք է լինի։ Իսկ Հայաստանի Հանրապետության կաթողիկոսությունը կարող է լինել պարզապես շարքային կրոնական կազմակերպություն՝ առանց Սահմանադրորեն ամրագրված արտոնությունների։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: