«Արամ Ա կաթողիկոսի միջնորդությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսության և ՀՀ իշխանությունների միջև չեն կարող հարաբերությունները կարգավորվել»
Զարմանալի է, որ որոշ շրջանակներ հույս են փայփայում, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի միջնորդությամբ կարող է կարգավորվել ՀՀ իշխանությունների և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները։
Նման բան չի կարող պատահել, ըստ իս, երկու պատճառով։ Նախ, թող ների ինձ Արամ Ա կաթողիկոսը, սակայն ես կարծում եմ, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ՀՀ իշխանություններ – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին առճակատման պայմաններում իրեն ավելի կոմֆորտ է զգում, թերևս թաքնված հույս փայփայելով, որ սփյուռքում կարող են նոր թեմեր հիմնել ու եղածներն էլ ավելի ամրապնդել։
Զգայուն հարց է, սակայն սրա մասին պետք է իմանալ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին–Անթիլիաս փոխհարաբերություններում դեռևս բավականին բաց հարցեր կան, որոնց մասին խոսելն այս փուլում նախ ժամանակավրեպ է և երկրորդ՝ սրանք փակ քննարկման հարցեր են, ինչը վաղ թե ուշ պետք է տեղի ունենա։
Երկրորդ պատճառն այն է, որ ներկա փուլում Արամ Ա կաթողիկոսի միջնորդությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսության և ՀՀ իշխանությունների միջև չեն կարող հարաբերությունները կարգավորվել, որովհետև իշխանությունները հատել են բոլոր կարմիր գծերը և անդառնալիորեն զրոյացրել են հարաբերությունները կարգավորելու հնարավորությունները։