211652_close_icon

Սամվել Կարապետյանի նկատմամբ բռնшճնշումները շարունակությունն են այն համակարգված քաղաքականության, որով թիրախավորվում են մեր ազգային արժեքները. Արցախի ԱԺ նախագահ

views-count1927 դիտում article-date 15:15 19-06-2025
Վերջին օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները, որոնք մեծ մտահոգություն են առաջացնում յուրաքանչուր հայի մոտ, ով առաջնորդվում է ազգային գաղափարներով և իր հայրենիքի ու ժողովրդի նկատմամբ պատասխանատվության զգացումով։

Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը:

«Սամվել Կարապետյանը մշտապես եղել է Արցախի կողքին՝ թե՛ պատերազմական օրերին, թե՛ պետականաշինության դժվարին փուլերում՝ կիսելով արցախցիների հոգսերը, կանգնելով մեր ժողովրդի կողքին։ Արցախի յուրաքանչյուր բնակիչ անձամբ է զգացել մեծ բարերարի հոգատարությունն ու հպարտացել նրա հայրենանվեր գործունեությամբ։

Կարապետյանի նկատմամբ բռնաճնշումները շարունակությունն են այն համակարգված քաղաքականության, որով թիրախավորվում են մեր ազգային արժեքները՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի ընթացքում ձեռք բերված փառապանծ հաղթանակները։

Անընդունելի եմ համարում ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող գործողությունները։ Իմ զորակցությունն եմ հայտնում Կարապետյան ընտանիքին, ուժ և համբերություն մաղթելով նրանց՝ խորապես հավատալով, որ ի վերջո կհաղթի արդարությունն ու ճշմարտությունը։

Առաջ Աստված»,- ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր