ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռք է բերել մի շարք պայմանավորվածություններ
Հունիսի 10-ից 12-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Բելգիայի Թագավորությունում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից:
Նախարարը բրյուսելյան այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Եվրոպական Միության հանձնակատարների և Բելգիայի պաշտոնակիցների հետ՝ քննարկելով Ներքին գործերի նախարարության, ենթակա կառուցվածքային միավորների գործունեությանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։
Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձագիտական պատվիրակության Հայաստան այցի՝ վիզաների ազատականացման ծրագրի առաջմղման նպատակով, ինչպես նաև մի շարք կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերի վերաբերյալ, որոնց ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 7 միլիոն եվրո:
Բրյուսել կատարած այցի արդյունքների և ձեռքբերված պայմանավորվածությունների մասին է խոսել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։