211652_close_icon

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ է վերընտրվել Իշխան Սաղաթելյանը

views-count2062 դիտում article-date 18:34 15-06-2025
Հունիսի 15-ին Հայաստանում իր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը։
 
Ժողովը քննել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի երկամյա գործունեությունը: Հաստատվել են ՀՅԴ Հայաստանի կազմակերպության առաջիկա երկու տարիների գործունեության սկզբունքները, առաջնահերթություններն ու անելիքները։
 
Քննարկումների արդյունքում կայացվել են համապատասխան որոշումներ:
 
Ժողովի ավարտին ընտրվել է Գերագույն մարմին` հետևյալ կազմով.
 
Իշխան Սաղաթելյան,
 
Աշոտ Սիմոնյան,
 
Թադևոս Ավետիսյան,
 
Գեղամ Մանուկյան,
 
Տիրան Խաչատրյան,
 
Պետրոս Մեղրյան,
 
Հակոբ Մաթիլյան,
 
Իգոր Սարգսյան,
 
Կարեն Խանլարյան,
 
Խաչատուր Ստեփանյան,
 
Գերասիմ Վարդանյան,
 
Արգիշտի Գևորգյան,
 
Քրիստինե Վարդանյան։
 
ՀՅԴ Գերագույն մարմինն իր անդրանիկ նիստում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրել Իշխան Սաղաթելյանին։
 

Նմանատիպ նյութեր