2443 դիտում
10:31 12-03-2020
Նորմալ երևույթ է. Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյան-ՀՅԴ հանդիպման մասին. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես արդեն տեղեկացվել է, մոտ մեկ շաբաթ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ Ի դեպ, հանդիպման մասին մի քանի տողանոց հաղորդագրության հետ նույնիսկ լուսանկար չկա վարչապետի պաշտոնական էջում:
Չնայած դրանից հետո ՀՅԴ-ականները մեկնաբանություններ են տվել այդ հանդիպման կապակցությամբ՝ նշելով, որ արտառոց բան չկա այդտեղ և որ «ներքաղաքական թեմաների մասին չի խոսվել, քննարկվել են բացառապես համահայկական և տարածաշրջանային հարցեր», այդուամենայնիվ, այս մեկ շաբաթվա ընթացքում տարբեր տեսակետների, ընդհուպ «դավադրապաշտական» եզրահանգումների պակաս չկար:
Ավելին, թեմային անդրադարձել են նաև ռուսական որոշ լրատվամիջոցներ՝ ի մասնավորի նշելով, թե հնարավոր է գործարք ՀՅԴ-ի և Նիկոլ Փաշինյանի միջև:
Այս թեմայի շուրջ ցանկացանք տեսակետ ստանալ Իշխան Սաղաթելյանից: Հեռախոսազրույցի ընթացքում շեշտեցինք, որ առանձին լրատվամիջոցներում խոսվում է գործարքի հնարավորության մասին, այդ թվում՝ նշվում են հավանական տարբերակներ (կոալիցիա, երկրորդ էշելոնի պաշտոններ, «վեթինգի» գծով հանձնաժողովներում տեղեր և այլն), ու խնդրեցինք պատասխանել՝ նման գործարքի հնարավորություն կա՞, թե՞ ոչ:
«Մենք շատ հստակ այդ մասին հայտարարել ենք, ասել, այս ընթացքում մի քանի անգամ անդրադարձել։ Մեր գնահատականների, գործողությունների, հայտարարված օրակարգի ու անելիքների մեջ ոչինչ չի փոխվել։ Նիկոլ Փաշինյանի և ՀՅԴ-ի ներկայացուցիչների հանդիպումը նորմալ երևույթ է, օրակարգի մասին էլ պաշտոնական հաղորդագրություն է եղել»,- ասաց Սաղաթելյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2416 դիտում
15:47 12-10-2020
ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը վարչապետի հետ հանդիպման մասին. aravot.am
621 դիտում
22:00 14-10-2020
Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է Արցախյան հակամարտության վերաբերյալ ՀՅԴ դիրքորոշումը
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան