211652_close_icon
views-count1210 դիտում article-date 20:27 12-06-2025

Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են Գազայի իրավիճակը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆայսալ բին Ֆերհանի հետ։

Թուրքական դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Գազայի գոտում տիրող իրավիճակը և հրադադարի հաստատմանն ուղղված միջազգային ջանքերը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Պաղեստինի հարցով առաջիկա տարածաշրջանային հանդիպումների կազմակերպմանը, ինչպես նաև հունիսի 21-ից 22-ը Ստամբուլում կայանալիք «Իսլամական համագործակցության կազմակերպության» (ԻՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանի նախապատրաստման աշխատանքներին։

Նմանատիպ նյութեր