211652_close_icon

Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները հանդիպել են Չինաստանում

views-count1231 դիտում article-date 11:26 06-04-2023
Իրանի եւ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները հանդիպել են Չինաստանում, սա ավելի քան յոթ տարում ամենաբարձրաստիճան դիվանագետների առաջին պաշտոնական հանդիպումն է, տեղեկացրել է ԻՐՆԱ-ն։

Կադրերում, որոնք հրապարակվել են Թվիթերում հինգշաբթի վաղ առավոտյան, արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը եւ նրա իրանցի պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ողջունում են միմյանց՝ կողք կողքի նստելուց առաջ։

Հարաբերությունների երկարամյա դադարից հետո Թեհրանը եւ Էր Ռիադը պայմանավորվել են դադարեցնել իրենց դիվանագիտական տարաձայնությունները եւ նորից դեսպանություններ բացել՝ խոշոր գործարքի շրջանակում, որը կնքվել է անցած ամիս Չինաստանի միջնորդությամբ։

Չինաստանի կազմակերպած ինտենսիվ բանակցություններից հետո Իրանը եւ Սաուդյան Արաբիան մարտի 10-ին վերջապես հասան համաձայնության դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու եւ երկու ամսվա ընթացքում նորից դեսպանություններ եւ առաքելություններ բացելու մասին։

Նմանատիպ նյութեր