211652_close_icon

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը հայտնել է լիազորությունները դադարեցնելու մասին

views-count2503 դիտում article-date 17:20 10-06-2025
Սիրելի՛ շենգավիթցիներ,

2018 թվականից ստանձնելով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի բարդ և պատասխանատու  պաշտոնը՝ միասին ահռելի նախաձեռնություններ և ծրագրեր ենք կյանքի կոչել, բազմաթիվ առաջարկներից եմ հրաժարվել, որպեսզի շարունակեմ ծառայել վարչական շրջանին՝ նպաստելով համայնքի բարեկեցությանը,

սակայն երկարատև ժամանակ է իմ աշխատանքային ճանապարհը որպես Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար դադարեցնելու միտք կար և այսօր եկել է այն պահը, որ տեղեկացնեմ ձեզ իմ աշխատանքային պարտականությունները դադարեցնելու որոշման մասին։ Շտապեմ նշել՝ խուսափելով շահարկումներից, որ պատճառներն անձնական են և անձնական խնդիրներից զատ այլ հանգամանքներով չպայմանավորված։

Այս մասին գրել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:

«Շնորհակալ եմ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին՝ համատեղ թիմային և սրտացավ աշխատանքի համար, համայնքային բոլոր գերատեսչություններին՝ արդյունավետ համագործակցության համար, շենգավիթցիներին՝ անվերապահ վստահության և աջակցության համար։

Շնորհակալություն եմ հայտնում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ինձ վստահելու և թույլ տալու իմ համեստ ներդրումն ունենալ համայնքի զարգացման նվիրական գործում»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր