Հավատացյալ եմ և կողմ եմ վարչապետի՝ խումբ ձևավորելու և Կաթողիկոսին Վեհարանից դուրս հանելու առաջարկին. ՔՊ-ական պատգամավոր
Միանշանակ ողջունում եմ վարչապետի՝ Հանձնաժողով ձևավորելու Կաթողիկոսին Վեհարանից դուրս հանելու և նոր կաթողիկոս ընտրելու առաջարկը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը:
Ճշտող հարցին՝ կարո՞ղ է քասթինգի Դուք էլ մասնակցեք, պատգամավորն ասաց, «Ոչ:
Հավատացյալ եմ, հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, բայց քաղաքական իմաստով ի պաշտոնե չեմ ուզում մասնակցել դրան»։
Եթե ողջունում եք, ապա պատկերացնո՞ւմ եք ինչ մեթոդով են կաթողիկոսին հանելու Վեհարանից, նա ասաց. «Ճիշտն ասած չեմ պատկերացնում այս պահին, բայց ընթացքը ցույց կտա։ Ես պատկերացնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում Առաքելական եկեղեցին պետք է ունենա առաջնորդ, որը ենթարկվում է և այն ուխտերին, ինչը որ ինքն իր առջև դրվել է, և այն Աստվածաշնչին, ինչը որ պետք է առաջ տանի և ինքը պետք է լինի հավատացյալ, և այսօր վարչապետի գրառման մեջ էլ կար նաև, որ պետք է մարդը լինի գոնե Մեծ պահքը պահող, գոնե ուխտերը չխախտող»:
Իսկ թե դա ոնց է պարզվելու, Գրիգորյանն ասաց, որ ընթացքը ցույց կտա:
«Այդ խմբում վարչապետն էլ կարող է լինել որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, բոլորս:
Բոլոր հավատացյալները, բոլոր հայ առաքելական եկեղեցու հետևորդները, այո, իրավունք ունեն իրենց խոսքն ասելու, այո, իրավունք ունեն իրենց կարծիքն ասելու»,- ասաց նա:
Միևնույն ժամանակ պատգամավորը նշեց, որ ուժով Վեհափառին չեն հանի Վեհարանից:
«Վեհարանում ուժ չեն կիրառում, և ես, այո, հորդորում եմ ցանկացած հավատացյալ ժողովրդի, ովքեր կմասնակցեն այդ պրոցեսին, հորդորում եմ եկեղեցու ներսում որևիցե այլ գործողություն չանել, բացի աղոթք անելուց, այնտեղ միայն աղոթք են անում: Չգիտեմ՝ կաթողիկոսն այնտեղ ինչով է զբաղվում, բայց ընդհանրապես հավատացյալ ժողովուրդն այնտեղ աղոթք է անում»,- նշեց նա։
Հարցին էլ՝ հնարավո՞ր է շրջապատեք, օրինակ, Մայր աթոռը, ի՞նչ մեթոդներով. «Ցանկացած, բայց եկեղեցու ներսում ուժ կիրառելուն ես դեմ եմ, դա անթույլատրելի է, եկեղեցու ներսում միայն, միայն մարդը մտնելուց հոգևոր հաղորդություն է ստանում, աղոթքն առաքում առ Աստված»: