211652_close_icon

Երևանցիների երբեմնի սիրելի «Դավիթ Անհաղթ» զբոսայգին, որը 3 մլրդ դրամով գրավադրել էին ու վերածել ավերակների, ՀՀ Կառավարության, Երևանի քաղաքապետարանի ու Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի կողմից շարունակվում է բարեկարգվել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

views-count6205 դիտում article-date 21:30 09-06-2025
Այսօր՝ հունիսի 9-ին, Երևանի քաղաքապետարանի «Աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սանմաքրման և կանաչապատման աշխատակիցները, մի խումբ կամավորականներ՝ հիմնականում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ, մի քանի ժամ շարունակ սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացրել դեռ սովետական տարիներից երևանցիների համար ամենասիրելի վայրերից մեկում՝ «Դավիթ Անհաղթ» զբասայգում, որը նաև հայտնի է «Զեյթունի շատրվաններ» անվամբ։ Գրեթե 7 ժամից ավելի մաքրման աշխատանքները չէին դադարում։ Հեռացվել է մի քանի բեռնատար աղբ և դա ոչ թե այսօր, այլ նախկնում ևս մի քանի անգամ Երևանի քաղաքապետարանի ու Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի կատարած մաքրման աշխատանքի արդյունքում։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիները, այդ թվում՝ ավագ սերնդի ներկայացուցիչներ, նշում էին․ «Մենք դեռ սովետական տարիներին ենք տեսել, թե ինչ հրապուրիչ ու գողտրիկ անկյուն էր այս տարածքը։ Մի քանի սերունդ է այս այգին վայելել։ Շատրվանները, նամանավանդ ամռան տապին, գերում էին ոչ միայն զեյթունցիներին, այլ նաև Երևանի մյուս համայնքների ու հարակից այլ շրջանների բնակիչներին։ ԽՍՀՄ փլուզումից հետո այգին վերածվեց մի իսկական «սոդոմ գոմորի»։ Ինչ ասես չեկավ էս այգու գլխին։ Հետո իմացանք, որ մոտ 3 մլրդ դրամով բանկերից մեկում գրավադրել էին այգին ու դրանից հետո այն ոչ թե ծաղկեց, այլ կանգնեց ոչնչացման շեմին։ 2018 թվականի հեղափոխությունից հետո մտածում էինք, թե ոչ էլ կզբաղվեն էս այգով ու ինչպես զոռբայությամբ պետությունից խլել էին այն, այդպես էլ կմնա։ Բայց ի ուրախություն մեզ՝ ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը՝ վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի գլխավորությամբ, ձեռնամուխ եղան, որ պետք է հասնեն նրան, որ այգին վերադարձվի պետությանը՝ տվյալ դեպքում մեզ՝ ժողովրդին։ Երկար ու ձիգ տարիներ Երևանի քաղաքապետարանն ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը պայքարել են ու շնորհիվ նրանց համառ աշխատանքի՝ այգին վերադարձվեց ժողովրդին, ու ապշած ենք, թե ինչպես կարելի էր երևանցիների սիրելի զբոսայգիներից մեկը հանուն իրենց «թափանները լցնելու» 3 մլրդ դրամով բանկի տակ դնել։ Երկար ու ձիգ ամիսներ, անգամ եղանակային ոչ բարենպաստ պայմաններում, այգում հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել։ Հիմնովին փոխվել են շատրվանների համար եղած ջրագծերը, ջրի խողովակները, արտաքին լուսավորության համար նախատեսված էլեկտրական լարերը, սյուները, ստեղծվել են նոր, ավելի հարմարավետ ջրահեռացման համակարգ, հեռացվել են դարն ապրած ծառերը, փոխարենը տնկվել են նորերը։ 

Դեռ զբոսայգու բարեկարգումը չի ավարտվել, բայց չորս անգամ սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացվել, ինչը նաև այսօր եղավ։ Այգու տարածքն և հարակից մայթերը ամբողջությամբ փոխվել ու սալիկապատվել են և որ ամենակարևորներից մեկն է՝ Երևանի քաղաքապետ Տ․ Ավինյանն ու Ա․ Հովակիմյանը ընդառաջել են բնակիչներիս խնդրանքը և այգու մի անկյունում կառուցել են շների համար հատուկ զբոսավայր։ Հիմա վստահ ենք, որ ամիսներ անց այս այգին նորից դառնալու է երևանցիների, ինչու չէ՝ զեյթունցիների համար սիրելի վայր, ու հարևան վարչական շրջաններից հոսքը չի դադարելու այստեղ՝ մեր սիրելի «Դավթի Անհաղթի» զբոսայգի»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  SHAMSHYAN.com-ը, վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի և որոշ վարչական շրջանների ղեկավարների կողմից Երևանում ստեղծվել և շարունակվում են ստեղծվել նաև «շների այգիներ»։ Եղել են բազմաթիվ խնդրանքներ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ քաղաքացիների կողմից, որ իրենք նույնպես ուզում են, ինչպես քաղաքակիրթ երկրներում, իրենց վարչական շրջաններում էլ կառուցվեն նման այգիներ։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ դեռ խորհրդային տարիներից երևանցիների համար ամենասիրելի վայրերից մեկը համարվող Դավիթ Անհաղթ զբոսայգին, որը վերջին տարիներին վերածվել էր մի իսկական աղբավայրի, շնորհիվ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի, արդեն նոր շունչ էր առնում։

Նշված այգուց հեռացվել էր մի քանի տոննա՝ 30-ից ավելի բեռնատար շինարարական ու կենցաղային աղբ, անգամ այգու շատ հատվածներ վերածվել էին թմրամոլների համար հավաքատեղիի, քանի որ մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ, ժողովրդի լեզվով ասած՝ այնքան պիպետկաներ ու ներարկիչներ էին հայտնաբերվել, որ էլ ասելու չէր։

Շատրվանների ջրագիծն ամբողջովին կապիտալ փոխվել էր ու այգու հարևանությամբ Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանի հանձնարարականով ու հովանավորությամբ ավարտին էր հասցվում «շների այգին»։

2025 թվականի առաջին եռամսյակում այս հսկայածավալ աշխատանքը ավարտին է հասցվելու շնորհիվ Երևանի քաղաքապետարանի և Ա. Հովակիմյանի, նրա ընտանիքի ու ընկերների, ովքեր առաջնորդվում են «Երևանը մեր տունն է, կառուցենք ու շենացնենք այն» սկզբունքով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այգին բարեկարգելու առաջին իսկ օրվանից Տ. Ավինյանն ու Ա. Հովակիմյանը մի քանի անգամ անակնկալ այցելել էին նշված վայր ու հետևել աշխատանքներին, սակայն այդ մասին չէին բարձրաձայնել, քանի որ չէին ցանկացել այդ ամենը հանրայնացնել։

SHAMSHYAN.com-ը նաև հայտնել էր, որ Երևանում օր օրի ապամոնտաժվում ու հեռացվում էին քաղաքացիների կողմից տեղադրված անօրինական ավտոտնակները, առևտրի տաղավարները, մինի բենզալցակայաններն ու այլ քարե շինություններ և գովելի է, որ այդ նույն երկաթե ու քարե շինությունների փոխարեն ոչ թե նոր քարե շենք-շինություններ էին կառուցվում, այլ ՀՀ Կառավարության հանձնարարականով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ու վարչական շրջանների ղեկավարների գլխավորությամբ ստեղծվում էին խաղահրապարակներ, կանաչ գոտիներ։

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նմանատիպ բազմաթիվ կառույցներ էին ապամոնտաժվել ու փոխարենը ստեղծվել էին խաղահրապարակներ, կանաչ գոտիներ։

Տևական ժամանակ՝ դեռ սովետական տարիներից հայտնի Քանաքեռ-Զեյթունում գտնվող «Դավիթ Անհաղթի»՝ երևանցիների սիրելի հանգստի վայր համարվող Դավիթ Անհաղթի այգում շինարարական աշխատանքներ էին իրականացվում։ Աշխատանքների մեկնարկը տրվել էր դեռ այն ժամանակ, երբ Երևանի փոխքաղաքապետն էր Տիգրան Ավինյանը ու Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի գլխավորությամբ մի քանի անգամ նրանք այցելել էին շինհրապարակ, տեղում ծանոթացել կատարվող աշխատանքներին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով աշխատանքները սկսելուց որոշ ժամանակ անց ժամանակավորապես դադարեցվել էին, սակայն դա ոչ թե Երևանի քաղաքապետարանի ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի, ինչպես նաև կառուցապատողի մեղքով էր եղել, այլ հանրությանը հայտնի գեներալներից մեկի կողմից այգին գրավ դնելու պատճառով։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով 14400 մ քառ․ մակերեսով «Դավիթ Անհաղթ» շատրվան-պուրակը 2006 թվականից տրվել էր վարձակալության։ 2012 թվականին Երևանի քաղաքապետի որոշմամբ նույն շատրվանները տրվել էր այլ վարձակալի, փաստացի տնօրինել էր Հադրութի շրջանի գեներալ Արթուր Աղաբեկյանը։ Շատրվանները գրավադրելով Արցախի Հանրապետության «Արցախ» բանկում, վերցնելով մի քանի մլն դոլար, շատրվանները վերածել էին աղբանոցի։

2022 թվականից Տ․ Ավինյանի աջակցությամբ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Ա․ Հովակիմյանի նախաձեռնությամբ սկսվել էր գործընթաց 14400 մ քառ․ տարածքը՝ շատրվանները հետ վերադարձնել Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի բնակիչներին փաստաթղթերով, իսկ 2024 թվականին տեղեկացել էինք, որ հետ են վերադարձվել շատրվանները։ Բարեգործական հիմունքներով կատարվում էին շինարարական աշխատանքներ։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 184+
184+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր