211652_close_icon

Երևանցիների սիրելի «Դավիթ Անհաղթ» շատրվանների պուրակում վերակառուցման աշխատանքները վերսկսվել են․ դադարի պատճառը եղել է ՊՆ նախկին գեներալներից մեկի կողմից այգին մի քանի մլն դոլարով «Արցախ» բանկում գրավադրելը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count49146 դիտում article-date 18:43 20-06-2024
Այն, որ Երևանում օր օրի ապամոնտաժվում ու հեռացվում են քաղաքացիների կողմից տեղադրված անօրինական ավտոտնակները, առևտրի տաղավարները, մինի բենզալցակայաններն ու այլ քարե շինություններ՝ գաղտնիք չէ և գովելի է, որ այդ նույն երկաթե ու քարե շինությունների փոխարեն ոչ թե նոր քարե շենք-շինություններ են կառուցվում, այլ ՀՀ Կառավարության հանձնարարականով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ու վարչական շրջանների ղեկավարների գլխավորությամբ ստեղծվում են խաղահրապարակներ, կանաչ գոտիներ։

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նմանատիպ բազմաթիվ կառույցներ են ապամոնտաժվել ու փոխարենը ստեղծվել են խաղահրապարակներ, կանաչ գոտիներ։ Տևական ժամանակ է դեռ սովետական տարիներից հայտնի Քանաքեռ-Զեյթունում գտնվող «Դավիթ Անհաղթի» երևանցիների սիրելի հանգստի վայր համարվող Դավիթ Անհաղթի այգում շինարարական աշխատանքներ է իրականացվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքների մեկնարկը տրվել էր դեռ այն ժամանակ, երբ Երևանի փոխքաղաքապետն էր Տիգրան Ավինյանը ու Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի գլխավորությամբ մի քանի անգամ նրանք այցելել են շինհրապարակ, տեղում ծանոթացել կատարվող աշխատանքներին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով աշխատանքները սկսելուց որոշ ժամանակ անց ժամանակավորապես դադարեցվել է այն, սակայն դա ոչ թե Երևանի քաղաքապետարանի ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի, ինչպես նաև կառուցապատողի մեղքով է եղել, այլ հանրությանը հայտնի գեներալներից մեկի կողմից այգին գրավ դնելու պատճառով։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով 14400 մ քառ․ մակերեսով «Դավիթ Անհաղթ» շատրվան-պուրակը 2006 թվականից տրվել է վարձակալության։ 2012 թվականին Երևանի քաղաքապետի որոշմամբ նույն շատրվանները տրվել է այլ վարձակալի, փաստացի տնօրինել է Հադրութի շրջանի գեներալ Արթուր Աղաբեկյանը։ Շատրվանները գրավադնելով Արցախի Հանրապետության «Արցախ» բանկում , վերցնելով մի քանի մլն դոլար, շատրվանները վերածել էին աղբանոցի։ 2022 թվականից Տ․ Ավինյանի աջակցությամբ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Ա․ Հովակիմյանի նախաձեռնությամբ սկսվել է գործընթաց 14400 մ քառ․ տարածքը՝ շատրվանները հետ վերադարձնել Քանաքեռ Զեյթունի վարչական շրջանի բնակիչներին փաստաթղթերով, իսկ 2024 թվականին տեղեկացանք, որ հետ է վերադարձվել շատրվանները։ Այս պահին բարեգործական հիմունքներով կատարվում են շինարարական աշխատանքներ, որը շուտով ավելի լայն թափով կշարունակվի։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում վերջին ամիսներին հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել կանաչ գոտնիների թիվը ավելացնելու և հները նոր տեսքի բերելու ուղղությամբ: 

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի գլխավորությամբ, վարչական շրջանի աշխատակազմը գրեթե ամենօրյա հսկողության տակ է պահել վարչական շրջանում ոչ միայն սովետական տարիներին եղած կանաչ այգիների ու պուրակների խնամքը, այլև նոր ստեղծված այգիները: 

Դեռ Խորհրդային տարիներին մայրաքաղաքի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի այցեքարտերից է համարվել «Դավիթ Անհաղթի» անվան զբոսայգին: Տարվա ցանկացած եղանակի այգին մարդաշատ էր, երեխաները իրենց առօրյան էին անցկացնում այգում տեղադրված խաղային ատրակցիոններով ու ճոճանակներով: 

Գրեթե 30 տարուց ավելի է այդ այգում կապիտալ ոչ մի վերանորոգման աշխատանքներ չէին իրականացվել և միայն վերջերս Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տիգրան Ավինյանի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի գլխավորությամբ, որոշում էր կայացվել, որ «Դավիթ Անհաղթի» անվան այգին պետք է փրկել կործանումից: Արդեն մի քանի շաբաթ է շինարարական կազմակերպությունները սկսել են աշխատանքները և խոստանում են, որ 1 տարի հետո այգին նորովի է ներկայանալու երևանցիներին:

Տ. Ավինյանը, Ա. Հովակիմյանն ու Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, տեղում արդեն մասնագետների հետ ուսումնասիրել էին և եկել եզրակացության, որ 1-2 դարն ապրած ծառերը պետք է հեռացվեն, իսկ փոխարենը արդեն որոշվել էր, որ այգում տնկվելու են մոտ 200 տնկիներ:

«Տիկ-Տոկ» սոցիալական հարթակում նշված այգու մասին մի քանի վայրկյան տևողությամբ տեսանյութ էին հրապարակել, կարծես թե բացահայտել էին դարի հանցագործությունը, թե տեսեք-տեսեք Դավիթ Անհաղթի այգու սալաքարերը կոտրված են, մինչդեռ առողջ բանականություն ունեցող մարդը կտեսնի, որ այգում իրականացվում են կապիտալ վերանորոգման աշխատանքներ:

Կարելի է ասել՝ Երևանի քաղաքապետարանի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շնորհիվ զրոյից ստեղծվում է մի նոր այգի, որտեղ լուծվելու է նաև լեդ լամպերի շնորհիվ արտաքին լուսավորության հարցը:

Նման փնթի ձևով տեսանյութ տարածողները թող բարի գտնվեին հետաքրքրվել, որ այդ կոտրված սալիկները փոխարինվելու են նորերով, իսկ դա 1 շաբաթվա կամ 1 ամսվա աշխատանք չէ: Մեկ տարի հետո նույն փութաջանությամբ ու սրտացավությամբ կարող են տեսանկարահանել, թե «Դավիթ Անհաղթի» այգին ինչից ինչ է դարձել: 

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր