211652_close_icon

Ի՞նչ ճանապարհով են ձեռք բերվել այդ ձայնագրությունները. Հետաքրքիր քրեական գործերի քեյսեր են սպասվում. Դանիելյան

views-count2752 դիտում article-date 10:59 09-06-2025
Քպականները, ռեժիմի պարագլուխների մակարդակում, սպառնում են ձայնագրություններ տարածել, դրանով իրենց վրա վերցնելով դրանց պատասխանատվությունը։ Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հետաքրքիր քրեական գործերի քեյսեր են սպասվում.

- ինչ ճանապարհով են ձեռք բերվել այդ ձայնագրությունները,
- հատուկ ծառայություններն ինչպես են օգտագործվում իրենց համար անցանկալի անձանց հեղինակազրկելու համար,
- հատուկ ծառայություններն ինչ անօրինական գործունեությամբ են զբաղված,
- մարդկանց մասնավոր կյանքի գաղտնալսումներ ու գաղտնա նկարահանումների օրինականության խնդրի ուսումնասիրություններ:

Հ.Գ. Սահմանադրական դատարանի շրջափակման ու դատավորներին ծեծելու գործը, ՍԴ կազմի անօրինական փոփոխության գործը, վարչապետի հրահանգով մարդկանց ասֆալտին պառկեցնելու ու նկարահանումները սոցցանցերում տարածելու գործը դեռ իրենց հերթին են սպասում: Այդ գործերն անխուսափելիորեն քննվելու են»։

Նմանատիպ նյութեր