Մեղադրանքը` ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օգոստոսի 3-ին Արարատ քաղաքի Խանջյան փողոցի 58 շենքից հայտնաբերել և բերման են ենթարկել 1989 թ. ծնված Մաթևոս Մ.-ին, որը հուլիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 216 հոդվածի (ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
[b]ՀՀ ոստիկանություն[/b]