2704 դիտում
14:43 25-03-2017
Ձայնագրությունները խնդրել ենք պարոն Իոնիսյանից, հիմա գնում են ուսումնասիրություններ. Տիգրան Մուկուչյան
Բոլոր ձայնագրությունները խնդրել ենք պարոն Իոնիսյանից, վերցրել ենք, հիմա գնում են ուսումնասիրություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով երեկ Sut.am կայքում հրապարակված աղմկահարույց ձայանգրություններին:
Հիշեցնենք, որ երեկ Sut.am կայքի հրապարակած ձայնագրություններում մարզերի և Երևանի 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններ հեռախոսով պատմել են իրենց հավաքագրած ցուցակների մասին:
Տ. Մուկուչյանը նշեց, որ պետք է այդ ամբողջը լսել, յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է մեկ առանձին փաստական հանգամանք. «Կլսենք, արդյունքում՝ ինչպիսի՞ն կլինեն դիրքորոշումները, դրանց վերաբերյալ կիրազեկենք»:
ԿԸՀ նախագահը նաև հայտնեց, որ «Ելք» դաշինքի անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի դիմումը՝ թեկնածու Առաքել Մովսիսյանի թեկնածությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ քննարկվելու է այսօր:
Նմանատիպ նյութեր
3143 դիտում
14:51 15-05-2017
Ամերիկացի սենատորները նախագահ Թրամփից պահանջել են ՀԴԲ նախկին ղեկավարի հետ հեռախոսազրույցների ձայնագրությունները
9592 դիտում
21:47 25-07-2018
ՆԱՍԱ-ն հրապարակել է պատմական «Ապոլլոն–11»-ի լուսնային ձայնագրությունները
Այս բաժնից
484 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
364 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
367 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել