211652_close_icon

Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարության մի քանի մասնակիցներ իրենց ընտանիքի անդամներին փոխանցել են, որ իրենց խոսքը խեղաթյուրված է ներկայացվել․ Աբրահամյան

views-count838 դիտում article-date 09:44 09-06-2025
Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարության ժամանակ Դավիթ Իշխանյանի մասնակցությամբ մի ուշագրավ դրվագ է եղել:  Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

««Դատավարության» ժամանակ Իշխանյանը հիշեցրել է, որ նախորդ «դատավարություններից» մեկի ժամանակ ասել էր, որ ցանկանում է ծանոթանալ մայիսի 24-ի և 26-ի «դատական նիստերի» արձանագրություններին, սակայն դատավորը ցրողական պատասխան է հնչեցրել:

Ինչո՞վ է այս հանգամանքը ուշադրության արժանի: Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ` ցուցմունքներից մինչև թարգմանություններ:

Ավելին, կեղծ դատավարության մի քանի մասնակիցներ, իրենց ընտանիքի անդամներին փոխանցել են, որ ադրբեջանական մամուլում հայտնված տարբեր տեղեկություններ, որոնք կապված են «դատավարության» տարբեր հանգամանքներին, չեն համապատասխանում իրականությանը, իրենց խոսքը խեղաթյուրված է ներկայացվել, իսկ որոշ դեպքերում` իրենց հնչեցվածի ճիշտ հակառակ ձևով է տրված:

Կարծում եմ, որ այդ կեղծիքն արձանագրելու համար Դավիթ Իշխանյանը փորձում է ծանոթանալ նախորդ նիստերի արձանագրություններին` այդ կեղծիքները վերհանելու և հետագա խաբեությունները կանխելու համար, ինչը դատարանը ձգում է:

Ինչևէ, մեր հայրենակիցները ծանր իրավիճակում իրենց պայքարը խիստ անհավասար պայմաններում շարունակում են:

Ազատությո՛ւն ադրբեջանական բանտերում գտնվող մեր հայրենակիցներին»,-գրել է Աբրահամյանը։

Նմանատիպ նյութեր