«Հեքիաթ» պարային շոու-դպրոցը դարձավ 22 տարեկան
Արդեն 22 տարի է, ինչ Երևանի Արաբկիր համայնքում գտնվող Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում Արցախյան ազատամարտի մասնակից, բժիշկ Գևորգ Սիմոնյանի և նրա կնոջ՝ Սոֆյա Պողոսյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է «Հեքիաթ» պարային շոու-դպրոցը։ Նրանց անդրանիկ դուստրը՝ Լիանան, ով «Հեքիաթ»-ի 1-ին սանն էր և ստեղծման պատճառը, վաղուց ինքն է այդտեղ դասավանդում։
Սա մի փոքրիկ դպրոց է, որտեղ մեր մանուկներն ու պատանիները ոչ միայն պարել են սովորում, այլև հետևողական լինել, աշխատել իրեն կեցվածքի ու վարքի վրա և շարունակաբար զարգանալ, յուրացնում են տարբեր երկրների և ժողովրդների մշակութային տարրեր, սովորում գնահատել այլ ժողովուրդների ավանդույթները, արտահայտել զգացմունքներն ու իրենց ներքին աշխարհը շարժումների միջոցով, բացահայտել սեփական անձը ինչպես նաև հաղորդակցվել ուրիշների հետ առանց բառերի։
Այս ամենը օգտակար է ոչ միան պարի ժամանակ, այլև կյանքի տարբեր ոլորտներում։
Պատահական չէ, որ այսօր «Հեքիաթ» պարային շոու-դպրոցի շրջանավարտները հայ պարարվեստն են ներկայացում նաև օտարերկրյա բեմերում, մրցույթներում ու տեսահոլովակներում։
Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի