7963 դիտում
14:51 08-06-2023
«Հեքիաթ» պարային շոուն նշեց իր ծննդյան 20-ամյակը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մոնթե Մելքոնյանի ջոկատի անդամ, ազատամարտիկ, բժիշկ Կիվորկ Սիմոնյանը և նրա կինը՝ Սոֆյա Պողոսյանն, իրենց դստեր՝ փոքրիկ Լիանայի համար հարմապատասխան պարային դպրոցի ապարդյուն փնտրտուքների մեջ էին, երբ առաջ եկավ սեփական պարի դպրոցը՝ «Հեքիաթ» շոուն ստեղծելու գաղափարը։
Այդ օրից արդեն անցել է ուղիղ 20 տարի։ «Հեքիաթ»-ը շարունակում է ապրել և արարել։ Սոֆյա Պողոսյանն այժմ էլ գեղարվեստական ղեկավարն է, ատամնաբույժ Կիվորկը՝ օգնականն ու հովանավորը, իսկ նրանց դուստրը՝ Լիանան արդեն 10 տարուց ավելի է, անձամբ է դասավանդում իր ընտանիքի ստեղծած դպրոցում։
Հունիսի 6-ին, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բեմում տոն էր։ «Հեքիաթ» շոուի մասնակիցները հանդես եկան տարբեր ոճերի և ժողովրդների պարային ներկայացումնեով։ Փոքրիկներին ոգևորելու և «Հեքիաթ»-ին շնորհավորելու էին եկել նաև արտիստ ընկերները, անվանի երգիչներ Վանո Թադեոն, Անդրանիկ սարկավագը, աշուղ Ռազմար Սասունցին, ինչպես նաև այլ խմբեր ու անհատ կատարողներ։
Միջոցառման ավարտին «Հեքիաթ»-ի հեղինակներն արժանացան պատվոգրերի ու այլ պարգևների։
Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
Նմանատիպ նյութեր
11212 դիտում
21:52 10-06-2024
«Հեքիաթ» պարային շոուն նշեց իր ծննդյան 21-րդ տարեդարձը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1264 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2329 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»