211652_close_icon
views-count3411 դիտում article-date 22:23 14-06-2019

Պարել սիրում են շատերը, բայց քչերն են կարողանում զբաղվել պրոֆեսիոնալ պարարվեստով. «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցը» 5 տարեկան է. տարեդարձը կնշվի մենահամերգով

«5 Տարի միասին». այսպիսի խորագրով Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 23-ին տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը:Երբ խոսքերը չեն հերիքում, ապա հերթը պարինն է, որը ինքնաարտահայտման լավագույն միջոցն է: Պարել սիրում են շատերը, բայց քչերն են կարողանում զբաղվել պրոֆեսիոնալ պարարվեստով: Ասատուր Քալաշյանը, երկար տարիներ լինելով պարարվեստում, «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» ստեղծման օրից սաների համար ապահովել է բոլոր պայմանները պրոֆեսիոնալ և հետաքրքիր պարային ճանապարհ անցնելու համար: Նախորդ 5 տարիների գործունեության և սպասվելիք համերգի մասին խոսել է դպրոցի գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմայստեր Ասատուր Քալաշյանը: - [b]Կպատմե՞ք «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» ստեղծման և կարգախոսի մասին:[/b] - Այս դպրոցից առաջ ունեինք «Ինտեր Դանս» պարային համույթը, որը ևս ներկայանում էր պրոֆեսիոնալ կերպով, բայց նոր կադրերի կարիք կար և որոշվեց, որ պետք է համապատասխան պարային դպրոց ստեղծվի: Հիմա դպրոցն արդեն 5 տարեկան է և ամփոփում է այդ տարիների գործունեությունը հունիսի 23-ին կայանալիք մենահամերգով: Մենք ներկայացնելու ենք մեր տարիների աշխատանքը և պարարվեստում ունեցած մեր պրոֆեսիոնալ սանդղակը: Դպրոցի կարգախոսն էլ հենց այդպիսին է՝ «Պարարվեստի պրոֆեսիոնալ ճանապարհ», և միտում ունենք պահելու ու առաջնորդվելու այդ խոսքերով: [b]- Մենահամերգի ժամանակ քանի՞ պարային դասարան կներկայանա, և, ընդհանուր առմամբ, դպրոցում ի՞նչ տարիքային խմբի սաներ կան:[/b] -Դպրոցն ունի 6 դասարան, որոնք հենց պրոֆեսիոնալ պարարվեստով են զբաղվում: Մեր դպրոց ընդունվում են սկսած 4 տարեկանից և ավարտում 16 տարեկանում: 4 և 5 տարեկանները սովորում են նախապատրաստական դասարաններում, որտեղ երեխաները անցնում են պարային ոչ ծանրաբեռնված ծրագիր, իսկ 6 տարեկանից արդեն ընդունվում են առաջին դասարան: Մեր դպրոցում գործում է նաև սիրողական մեկ խումբ, բայց դա ուղղակի ստեղծվել է, որ 16 տարեկանից բարձր պարի սիրահարները հնարավորություն ունենան զբաղվել իրենց հոբիով: Սիրողական խմբի վրա շեշտը չի դրվում, քանի որ դպրոցի պրոֆեսիոնալ բաժիններում աշխատանքն արդեն իսկ ծանրաբեռնված ու խիստ գրաֆիկով է: - [b]Ի՞նչ ժանրի պարեր են դասավանդվում Ձեր դպրոցում, և 5-ամյակի համերգային ծրագրում ներկաները ի՞նչ կվայելեն:[/b] - Ուսումնասիրում ենք տարբեր ժանրի պարեր՝ հայկական, տարբեր ազգերի ժողովրդական պարեր, ջազային, մոդերն, ջազ-բալետ և այլն, բայց հիմքում դրված է դասական պարը: Երեխաները խորացված սովորում են դասական պար, որի հիման վրա զարգանում է իրենց կատարողական արվեստը մնացած պարային ժանրերում: Որպես կրթական ծրագիր մեր դպրոցում պարային ժանրերը շատ են կախված տարիքից և դասարաններից: Երեխաներն ամեն տարի ավարտում են տվյալ դասարանն ու տեղափոխվում մյուսը, որտեղ ուսումնական ծրագիրն ու պարաձևերն այլ են: Դպրոցում դասավանդում են իրենց գործի կարևորությունը իմացող մասնագետներ, որոնք լավ գիտեն իրենց անելիքը: «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցում» չեն ուսումնասիրվում միայն այն ժանրերը, որոնք կանոններով տարբերվում են դասական պարարվեստից, օինակ՝ Hip-Hop, break dance և այլն: - [b]Այս 5 տարվա ընթացքում դպրոցի սաները մասնակցե՞լ են արդյոք պարային մրցույթների Հայաստանում կամ արտերկրում: [/b] - Անկեղծ գտնվեմ և կասեմ, որ հիմնականում ոչ, քանի որ մեզ համար գլխավոր մրցանակը պրոֆեսիոնալ հարթակներում պարելն ու մեր համբավը բարձր պահելն է: Արտերկրում մի ժամանակ մասնակցել ենք միջազգային պրոֆեսիոնալ մրցույթների, գրանցել ենք բարձր ցուցանիշներ, վերադարձել մրցանակներով, բայց հիմա մենք կենտրոնացած ենք սաների կրթության ու արդյուքների վրա: Հիշեցնենք, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 23-ին տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր