211652_close_icon

Մասկն առաջարկել է ԱՄՆ-ում նոր կուսակցություն ստեղծել և այն անվանել «Ամերիկա»

views-count481 դիտում article-date 11:47 07-06-2025
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը նախագահ Դոնալդ Թրամփի հետ վեճի ֆոնին հանդես է եկել ԱՄՆ-ում նոր կուսակցություն ստեղծելու օգտին և առաջարկել «Ամերիկա» անվանումը։ Այս մասին նա հայտարարել է X սոցցանցում։

«Ամերիկա կուսակցություն», - գրել է Մասկը։

Նա նաև նշել է, որ նման կուսակցությունն անհրաժեշտ է Միացյալ Նահանգներին։ Ըստ Մասկի, դրա ստեղծման օգտին է արտահայտվել X սոցցանցում հարցված ամերիկացիների 80%-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և գործարար Իլոն Մասկի միջև հանրային բանավեճ է տեղի ունեցել գործարարի՝ Սպիտակ տունը լքելու որոշման ֆոնին։

Մասկը լքել է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավարի պաշտոնը, ինչից հետո քննադատել է Թրամփի՝ հարկերի վերաբերյալ որոշումը։ Ըստ գործարարի, օրինագիծը, որը նախատեսում է հարկային արտոնություններ, կհանգեցնի ԱՄՆ բյուջեի դեֆիցիտի աճի։

Նմանատիպ նյութեր