3042 դիտում
15:33 15-03-2016
Ամեն քաղաքացու իրավունքն է` ստեղծել քաղաքական կուսակցություն. Վիգեն Սարգսյանը` Վարդան Օսկանյանի` կուսակցություն ստեղծելու մասին
ՀՀ-ում յուրաքանչյուր քաղաքացի ունի իրավունք` օրենսդրությամբ նախատեսված կարգով ստեղծել քաղաքական կուսակցություն: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով այսօր խորհրդարան էր եկել ՀՀԿ-ի հետ քննարկելու ապրիլի 23-ին կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության» կանխարգելման գլոբալ ֆորումի անցկացման հետ կապված հարցեր:
Նշենք, որ Վենետիկի հանձնաժողովի փորձագետներն այսօր խորհրդարանում հանդիպում էին ԱԺ խմբակցությունների հետ:
Վիգեն Սարգսյանին լրագրողները հարց ուղղեցին, թե ինչ զիջումների է պատրաստ գնալ իշխանությունը` ԸՕ-ի հետ կապված:
«Իհարկե, պատրաստ է, իսկ ե՞րբ է իշխանությունը հրաժարվել ընդդիմության հետ որևէ քաղաքական հարց քննարկելուց»,- պատասխանեց Վ. Սարգսյանն ու ավելացրեց. «Ցանկացած քննարկում քաղաքական մշակույթի մաս է և քննարկման արդյունավետությունը ցույց է տալիս պետական համակարգի արդյունավետությունը և կենսունակությունը»:
Նա նշեց, որ առաջիկայում կլինեն ԸՕ-ի շուրջ լսումներ և բոլոր հարցերի պատասխանները կտրվեն. «Բոլոր հարցերը, որոնք քաղաքական դաշտում են, քննարկվելու են, դրա համար էլ Ազգային ժողով գոյություն ունի»:
Նմանատիպ նյութեր
1614 դիտում
10:04 14-07-2015
Օսկանյանի` կուսակցություն ստեղծելու որոշման մասին ինձ հայտնի չէ. Նաիրա Զոհրաբյան. «Ժողովուրդ»
Այս բաժնից
691 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»