211652_close_icon

Էրդողանը Փաշինյանի հետ զրույցում գոհունակություն է հայտնել Թուրքիա-Հայաստան շփումների կապակցությամբ. Թուրքիայի նախագահական

views-count523 դիտում article-date 16:55 05-06-2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում գոհունակություն է հայտնել Թուրքիա-Հայաստան շփումների կապակցությամբ՝ ուշադրություն հրավիրելով տարածաշրջանում համապարփակ կարգավորման և Ադրբեջան-Հայաստան խաղաղ բանակցությունների կարևորության վրա:

Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ: Վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամ տոնի առիթով։ Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը 2026 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով։ 

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր և պայմանավորվել շարունակել երկխոսությունը։

Նմանատիպ նյութեր