847 դիտում
09:59 01-05-2023
Բլինկենն Ալիևի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղակայման կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կիրակի՝ ապրիլի 30-ին, հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։
Ինչպես նշված է Պետդեպի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, Ալիևի հետ զրույցում Բլինկենն ընդգծել է հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությունների կարևորությունը և խոստացել ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը։
«Պետքարտուղար Բլինկենը համոզմունք է հայտնել, որ հնարավոր է խախաղության հասնել։ Նա նաև Միացյալ Նահանգների խորը մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղակայման կապակցությամբ՝ նշելով, որ այն խաթարում է խաղաղ գործընթացում վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերը, և ընդգծել Լաչինի միջանցքը հնարավորինս շուտ բացելու կարևորությունը»: - ասված է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունն իր հերթին հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Բլինկեն-Ալիև հեռախոսազրույց, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցն ու Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից հսկիչ անցագրային կետի տեղակայումը։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
751 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
757 դիտում
15:33 25-01-2025
Իրանը հերքել է Լիբանան զենք տեղափոխելու վերաբերյալ Իսրայելի մեղադրանքները
1159 դիտում
14:59 25-01-2025
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել