211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են «Mercedes»-ն ու «Volkswagen»-ը. վերջինը հայտնվել է կանաչ գազոնում. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count27063 դիտում article-date 22:24 03-06-2025
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտում փաստաթղթեր են կազմվում մայիսի 25-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 15:50-ի սահմաններում Իսակովի պողոտա - Մոնթե Մելքոնյան փողոցի հատման հատվածում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Դավիթ Եփրեմյանի վարած «Mercedes» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Նարեկ Պետրոսյանի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել նախ բազալտե եզրաքարի, ապա մայթի վրայով և հայտնվել կամրջի հարևանությամբ գտնվող կանաչ գազոնում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի մարմնական վնասվածք է ստացել, ով եղել է «Volkswagen»-ի ուղևոր, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Վահագն Խառատյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Սարգիս Ղուկասյանն ու կրտսեր պարեկ Ռաֆայել Հովհաննիսյանը։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր