211652_close_icon

«ՔՊ-ն արժանանալու է ալան-թալանի 1-ին աստիճանի դասական կոչմանը». ավագանու անդամը ներկայացրել է Երևանի բյուջեի «հերթական մսխումները»

views-count874 դիտում article-date 13:05 03-06-2025
Ձեր դատին ու գնահատանքին եմ ներկայացնում, Երևան քաղաքի բյուջեի հերթական մսխումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը:

«Ձեր վճարած հարկերի ու տուրքերից առաջացած գումարների անտեղի վատնումը՝ ըստ ոլորտների։

2025թ բյուջեով նախատեսվել է…

1. Ասֆալտապատման համար 3 մլրդ 652 մլն դրամ։
2. Աղբահանության համար 1 մլրդ 58 մլն դրամ
3. Վերելակների համար 1 մլրդ 59 մլն դրամ
4. Տրանսպորտի համար 2 մլրդ դրամ
5. Այգիների բարեկարգման համար 272 մլն դրամ
6. Կանաչ տարածքների համար 4 մլրդ 771 մլն դրամ
7. Մայրուղիների կառուցման համար 1 մլրդ 854 մլն
8. Երևան լճի ու հրազդան գետի մաքրման համար 81մլն

Ցանկը շարունակելի…

ՔՊ-ն 9% քվե ստանալով ու փոքրամասնության «իշխանություն» լինելով զբաղված է Երևանի բյուջեն խժռելով։

ՔՊ-ն իր ամբողջ աստղաբույլով սերտ կապերի մեջ է կոռուպցիոն պոզով-պոչով կենդանու հետ։
ՔՊ-ն արժանանալու է ալան - թալանի 1-ին աստիճանի դասական կոչմանը»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր