211652_close_icon
views-count1204 դիտում article-date 12:22 21-06-2022

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը դիմում է ներկայացրել լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 21-ին Երևանի քաղաքապետարանում մեկնարկած Երևանի ավագանու 8-րդ նստաշրջանի 5-րդ նիստի ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ համաձայն ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 6-ի համար 62 արձանագրության,  Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ակսել Թևոսյանին:

«Ակսել Թևոսյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի իր լիազորությունները դադարեցնելու մասին»,-ասաց քաղաքապետը:

Նա նշեց, որ ավագանու հունիսի 21-ի նիստի օրակարգի նախագծից հանվել են 13-րդ և 18-րդ հարցերը:

Ավագանու իններորդ շրջանի առաջին նիստը  կկայանա սեպտեմբերի 13-ին` ժամը 11.00-ին:

Նմանատիպ նյութեր