211652_close_icon
views-count1642 դիտում article-date 10:19 10-04-2026

Ինչո՞ւ մինչ օրս չի կասեցվել Տիգրանաշենի հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնավարումը, և ո՞վ է պատասխան տալու պետական բյուջեի թալանի ու մեր առողջության համար․ Աիդա Կարապետյան

Աիդա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Պարոն վարչապետ Բարձր Հարգանքով, տեղեկացնում եմ և խնդրում նաև Ձեր հետևողականությունը․ Տիգրանաշենի դպրոցի ապօրինությունների առաջ ոչ ոք իրավունք չունի աչք փակելու կամ դրանք կոծկելու։
_____________________________________
  ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ
Տեղեկացնում եմ, որ իմ կողմից ներկայացված վերադասության կարգով բողոքարկումն ու հաղորդումը՝ կապված Արարատի մարզի Տիգրանաշենի հիմնական դպրոցում տեղի ունեցող ապօրինությունների, ինչպես նաև իրավապահ մարմինների անգործության և հնարավոր պաշտոնեական կեղծիքների վերաբերյալ, ուղարկվել է համապատասխան գերատեսչություններին։

 Մասնավորապես՝
ՀՀ վարչապետին,
ՀՀ քննչական կոմիտեի նախագահին,
ՀՀ գլխավոր դատախազին։
Բողոքարկման հիմքում դրված են՝
▪️ պետական միջոցների հնարավոր յուրացման փաստեր,
▪️ պաշտոնեական կեղծիքների հիմնավոր կասկածներ,
▪️ առողջությանը պատճառված վնասի դեպք (թունավորում),
▪️ ինչպես նաև ներկայացված նյութերի նկատմամբ ձևական և ոչ պատշաճ վերաբերմունք։

 Հանրությանը տեղեկացնում եմ, որ պահանջել եմ՝
 քրեական վարույթ,
 լիարժեք և օբյեկտիվ քննություն,
 պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
____________

ՎԵՐԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ ԵՎ ՀԱՂՈՐԴՈՒՄ
Իրավապահ մարմինների անգործության և պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ
ՈՒՂՂՎԱԾ Է՝
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՆՆԱ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ
ԴԻՄՈՒՄԱՏՈՒ՝ Աիդա Կարապետյանից (գ. Տիգրանաշեն)
Սույնով հայտնում եմ Արարատի մարզի Տիգրանաշենի հիմնական դպրոցում տեղի ունեցող ապօրինությունների և իրավապահ մարմինների կողմից ցուցաբերվող հանցավոր լռության մասին։ Ներկայացնում եմ գործընթացի հաջորդականությունը, որը մինչ օրս չի ստացել համարժեք լուծում.

 03.03.2026թ. (h.1854392) – ԴԻՄՈՒՄ-ՀԱՂՈՐԴՈՒՄ՝ տնօրեն Մելսիդա Գրիգորյանի կողմից կատարված հանցավոր արարքների մասին։
 04.03.2026թ. (N Վ/06/15079-2026) – ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆ՝ հաղորդումն ուղարկվել է Արարատի մարզային քննչական վարչություն։
 06.03.2026թ. – ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ՝ հանձնարարվել է իրականացնել պատշաճ քննություն։

ԻՆՉՈ՞Ւ Է ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿՈԾԿՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ.
Բողոքարկում եմ 08.04.2026թ.-ին ստացված Գլխավոր դատախազության մերժողական պատասխանը (թիվ 7688/7697) հետևյալ հիմքերով.

Պաշտոնեական կեղծիք. Մարզային դատախազության նամակը (07.04.2026թ., թիվ 7706) և Երևանի մերժումը (08.04.2026թ.) ուղարկվել են միաժամանակ։ Սա ապացուցում է, որ պատասխանները գրվել են հետին թվով։
Անփութություն. Ֆիզիկապես հնարավոր չէ կես ժամում ուսումնասիրել իմ ներկայացրած 11 թերթանոց բողոքը, ինչը նշանակում է՝ նյութերը նույնիսկ չեն ընթերցվել։

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ.

 ՀՀ Քր. օր. 256-րդ հոդված. 12.12.2025թ. արձանագրությամբ ձևակերպված 3.5 խմ վառելափայտի փոխարեն մատակարարված 0.4 խմ-ի (թալանի) փաստով։
 ՀՀ Քր. օր. 445-րդ հոդված. Պաշտոնական կեղծիքների և փաստաթղթային մեքենայությունների համար։
 ՀՀ Քր. օր. 412-րդ հոդված. 27.02.2026թ. տեղի ունեցած թունավորման և առողջությանը հասցված վնասի համար։

Պարո՛ն Պողոսյան, տիկի՛ն Վարդապետյան, խնդրում ու պահանջվում է անձամբ միջամտել և վերջ տալ այս հովանավորչությանը։ Ինչո՞ւ մինչ օրս չի կասեցվել տնօրենի պաշտոնավարումը, և ո՞վ է պատասխան տալու պետական բյուջեի թալանի ու մեր առողջության համար։

Հարգանքով՝ Աիդա Կարապետյան
10.04.2026թ.

Նմանատիպ նյութեր