Երևանում պարեկները փրկել են մի ամբողջ ընտանիք. «BMW X5»-ը վարում էր 13-ամյա տղան. ավտոմեքենայում են եղել ոչ սթափ հայրն ու ընտանիքի 4 անդամ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի առջև խիստ պահանջ են դրել, որ Պարեկային ծառայությունը պետք է պայքար տանի նաև այն ծնողների դեմ, ովքեր տրանսպորտային միջոցը վստահում են անչափահասներին:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մայիսի 30-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ «Հաղթանակ» թաղամասում՝ ժողովրդին ավելի հայտնի 4-րդ գյուղում ծառայություն կատարելիս նկատում են, որ «BMW X5» մակնիշի ավտոմեքենան վարում է անչափահաս:
Տեղում վաշտի հրամանատարի գլխավորությամբ պարեկները հասցնում են մոտենալ «BMW X5»-ին և ձայնային ազդանշաններով կանգնեցնում են այն ու տեղում պարզվում է, որ վարորդը անչափահաս է:
Ավտոմեքենան Գ. Վարոսյանի ուղեկցությամբ տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 13-ամյա տղան, իսկ ավտոմեքենայում են եղել հայրը, մայրը, տատը և ևս 2 անչափահաս:
Հայրը՝ Երևանի բնակիչ 34-ամյա Գևորգ Խ.-ն պարեկներին փորձում էր համոզել, որպեսզի ավտոմեքենան չտանեն «պլաշչադկա» և նա ենթարկվում է սթափության փորձաքննության, պարզվում է, որ եղել է ոչ սթափ:
Կարելի է պնդել, որ պարեկների աշխատանքի շնորհիվ Երևանում կանխվել է մի ամբողջ ընտանիքի մասնակցությամբ հնարավոր ավտովթարը, քանի որ եղել են դեպքեր, երբ ավտոմեքենան անչափահաս է վարել ու մասնակցություն է ունեցել ավտովթարին:
Անչափահասի մասնակցությամբ վերջին դեպքը տեղի էր ունեցել Գեղարքունիքի մարզում, ով «Նիվա»-ով վրաերթի է ենթարկել հետիտնին, ապա դիմել փախուստի, իսկ հետիոտնը տեղում մահացել էր:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 27-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մարտունի խոշորացված համայնքի Ն. Գետաշեն վարչական բնակավայրի «Մարկետ» սուպերմարկետի դիմաց, Գեղարքունիքի մարզի բնակիչ 17-ամյա Արեգ Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի։
Վարորդը դեպքի վայրը լքել էր, իսկ ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել էր հետիոտնի մահը։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի և վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Արտյոմ Սիսակյանը, Երեմ Ավետիսյանը և Հրանտ Ներսեսյանը։
Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Մարտունու քննչական բաժնի պետ Արթուր Ավագյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում էր մահացածի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը հայտնաբերվել էր ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների կողմից և տեղում ենթարկվել էր սթափության փորձաքննության, եղել էր ոչ սթափ։
Նշված դեպքի վերաբերյալ տեղեկություններ են տարածվել, որ մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հետևանքով մահացածը և 17-ամյա վարորդը Ներքին Գետաշեն գյուղի բնակիչներ են։
Oragir.News-ի տեղեկություններով՝ զոհվածը 25-ամյա տղամարդ է։ Ըստ տեղեկությունների՝ նա այդ օրը կնոջ հետ միասին այցելել էր Մարտունու բժշկական կենտրոն՝ իմանալու իրենց ապագա երեխայի սեռը։
«Հիվանդանոցում իմացել են, որ տղա են ունենալու։ Ուրախությունը նշելու համար տղամարդը որոշել է գնալ գնումների և ապա տուն վերադառնալ։ Մեքենան բարձր արագությամբ է ընթացել, իսկ նա փորձել է անցնել ճանապարհը՝ ոչ սահմանված հատվածով, որպեսզի հնարավորինս շուտ լավ լուրը փոխանցի հարազատներին։ Ցավոք, տեղի է ունեցել դժբախտ պատահար»,- նշեց մեր աղբյուրը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։