211652_close_icon

«Ռեալի» պաշտպանը հեռացել է թիմից

views-count709 դիտում article-date 10:00 31-05-2025
Մադրիդի «Ռեալը» իր պաշտոնական կայքում հայտարարել է կենտրոնական պաշտպան Խեսուս Վալեխոյի՝ ակումբից հեռանալու մասին, որի պայմանագիրը մադրիդյան թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

««Ռեալը» շնորհակալություն է հայտնում Խեսուս Վալեխոյին իր պրոֆեսիոնալիզմի, նվիրվածության և աշխատանքի համար և մաղթում է նրան ու նրա ընտանիքին հաջողություններ կյանքի այս նոր փուլում», - ասվում է «Արքայական ակումբի» հայտարարության մեջ։

Վալյեխոն «Ռեալ» է տեղափոխվել «Սարագոսայից» 2015 թվականի ամռանը՝ վարձակալության պայմանագրով։ Այս ընթացքում պաշտպանը վարձավճարով խաղացել է «Այնտրախտում», «Վուլվերհեմփթոնում» և «Գրանադայում»։

«Ռեալի» կազմում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 խաղի։ «Ռեալի» կազմում Վալյեխոն երկու անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը և դարձել Իսպանիայի չեմպիոն։

Նմանատիպ նյութեր