Թիմից ոչ մեկը չի հեռանա, եթե նույնիսկ Չեմպիոնների լիգայում չհայտնվենք. Յուրգեն Կլոպ
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը համոզված է, որ նրան կհաջողվի պահպանել թիմի կազմը, եթե նույնիսկ մրցաշրջանի արդյունքներով «Բորուսիա»-ն չհայտնի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում:
«Ես չեմ կարծում, որ մեր խաղացողներից որևէ մեկը կցանկանա հեռանալ, եթե մենք նույնիսկ մրցաշրջանի արդյունքներով չնվաճենք Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունք: Եթե նման բան տեղի ունենա, ապա ես կհասկանամ, որ ոչինչ չեմ հասկանում կյանքից»,-ասել է Կլոպը:
Նշենք, որ Բունդեսլիգայի 17 տուրից հետո Դորտմունդի զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղը: