«Ռեալի» պաշտպանը ծաղրել է «Բարսելոնային»
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոան ծաղրել է «Բարսելոնային»` Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի հանդիպումից հետո, որտեղ կատալոնացիները 0:1 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/10/81992/]պարտվեցին[/url] «Ռեալ Սոսյեդադին»:
«Որքա~ն դժվար է հաղթել, երբ քո դեմ խաղում են բոլոր 11 խաղացողները: Իլյարամենդին և Գրաներոն բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրեցին և խոստումը կատարեցին: Շնորհավորում եմ», գրել է Արբելոան իր թվիթերում:
Ի պատասխան, «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն իր թվիթերում գրել է. «Չարժե արձագանքել մի ֆուտբոլիստի, որ այս տարի ընդամենը 1 խաղ է անցկացրել «Ռեալի» կազմում»: