«Ռեալի» պաշտպանը բաց կթողնի Եվրո-2016-ը. տեսանյութ
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը «Ատլետիկոյի» հետ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղում (1:1, 5:3` 11մ.) մկանային վնասվածքի պատճառով չի մասնակցի 2016թ. Եվրոպայի առաջնությանը:
Մադրիդյան ակումբը հայտնել է, որ 24-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց կթողնի երեք շաբաթ: Այդ կապակցությամբ ակումբի և Իսպանիայի հավաքականի բժիշկները համաձայնության են եկել, որ Կարվախալը չի մասնակցի Եվրո-2016-ին:
Արդեն հայտնի է, որ Կարվախալի փոխարեն հավաքական է հրավիրվել «Արսենալի» պաշտպան Էկտոր Բելյերինը: