211652_close_icon

Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Անահիտ Ավանեսյան

views-count727 դիտում article-date 23:12 27-05-2025
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր չնախատեսված այցով Արտաշատի ԲԿ-ում էր:

«Կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման (ՀՇ) սարքով: Մի քանի ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ ֆինանսական առողջացումը հաջողությամբ իրականանում է:

Դեռ մեծ աշխատանք ունենք նոր ծառայություններով հագեցման, որակի և դիսցիպլինի, թերապևտիկ ուղղությունից դեպի վիրաբուժության անցման և մահճակալային ֆոնդի արդյունավետ օգտագործման առումով, որը վստահաբար իրականացնելու ենք:

Բարեխիղճ և հետևողական աշխատանքը չի կարող պտուղ չտալ:
Կուզենայի նաև կարդալ Ձեր դիտարկումները կենտրոնի փոփոխությունների մասով. այն ինձ համար շատ կարևոր է»,- գրել է նա:

 

Նմանատիպ նյութեր