211652_close_icon

Խորհրդարանը հյուրընկալել է Ուկրաինայի Գերագույն ռադայի Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին

views-count661 դիտում article-date 21:52 27-05-2025
ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը, բարեկամական խմբի անդամներ Արսեն Թորոսյանը եւ Հայկ Ցիրունյանը մայիսի 27-ին հանդիպել են Ուկրաինայի Գերագույն ռադայի Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դմիտրո Միկիշայի հետ:

Հրաչյա Հակոբյանը կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների բարեկամական խմբերի միջեւ համագործակցության զարգացումը: Նա հույս է հայտնել, որ միջխորհրդարանական կապերի ամրապնդումը կնպաստի նաեւ տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային հարցերին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Դմիտրո Միկիշան կարեւորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները:

Նմանատիպ նյութեր