1135 դիտում
18:40 12-12-2024
ԱԺ ՀՀ-Ուկրաինա բարեկամական խմբի անդամները հանդիպել են Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորների հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը, խմբի անդամներ Արսեն Թորոսյանը եւ Դավիթ Կարապետյանը դեկտեմբերի 11-ին հանդիպել են Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Լյուբով Շպակի եւ Գերագույն ռադայի պատգամավոր Վադիմ Իվչենկոյի հետ: Ուկրաինացի պատվիրակները մեր երկրում էին ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով, տեղեկանում ենք ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից։
«Նշենք, որ Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի նոր ղեկավար է ընտրվել Դմիտրի Միկիշան: Այս համատեքստում կարեւորվել է բարեկամական խմբերի ղեկավարների մակարդակով երկկողմ գործակցության ակտիվացումն ու հետագա շփումների սերտացումը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ուկրաինական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի: Քննարկվել են միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները: Առանձնահատուկ կարեւորվել է միջխորհրդարանական գործընկերության դերը երկկողմ կապերի ընդլայնման գործում»:

Նմանատիպ նյութեր
3640 դիտում
13:38 19-04-2017
ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում ՉԺՀ դեսպանի հետ
Այս բաժնից
964 դիտում
20:50 12-01-2025
Բացումը՝ կախված հայ շինարարից․ Նիկոլ Փաշինյանի հերթական հրապարակումը
1273 դիտում
20:23 12-01-2025
Մախաչկալայում արտակարգ վայրէջք կատարած Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Երևան
874 դիտում
19:41 12-01-2025
Լոս Անջելեսի սիրելի բարեկամներ, այս դժվարին պահին Երևանը ձեր կողքին է․ Տիգրան Ավինյան