Երևանում՝ Արաբկիր վարչական շրջանում, խմելու ջուրը մի քանի օր է՝ հոսում, կորում է, իսկ Երևանի քաղաքապետարանը, Արաբկիրի թաղապետարանն ու «Վեոլիա ջուրը» թմբիրի մեջ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սիրում է հայտարարել, թե ինքը մեծ ցավ է ապրում, երբ երևանցիները խնդիրներ են ունենում ու այդ մասին չեն բարձրաձայնում, այլ ինքն իմանում է այլ աղբյուրներից։ Մինչդեռ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտա 51 և 51/1 շենքերի բնակիչները 3-4 օր է՝ ունեն խմելու ջրի խնդիր։
Այսօր՝ մայիսի 25-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«3-4 օր է՝ խմելու ջուրն անխնա հոսում է ու 3-4 օր է թե՛ Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը, թե՛ «Վեոլիա ջուր»-ն ասես անդրշիրիմյան աշխարհում լինեն։ Արդեն էնքան են անգիր արել մեր հեռախոսահամարները, որ չեն էլ բարեհաճում պատասխանել։ Առաջին օրը 2-3 անգամ մեր զանգերին պատասխանեցին, Երևանի քաղաքապետարանից ասում էին, թե դա մեր գործը չի, «Վեոլիա ջրինն» է, «Վեոլիա ջուրն» էլ պատասխանում է, թե դա քաղաքապետարանի, Արաբկիրի թաղապետարանի ու ձեր համատիրության հարցն է ու էդպես իրար ջեբ գցելով հարցը մինչեւ այսօր չեն լուծում ու խմելու ջուրը էթում, կորում է։
Մարդու սիրտը մղկտում է, որ տեսնում է, թե ինչպես է էս զուլալ ջուրը կորում։ Բա որ դուք նամուս ու թասիբ ունենայիք, առաջին օրը էս խմելու ջրի կորստի հարցը կլուծեիք, բայց արդեն 4-րդ գիշերն ենք լուսացնում, ձեզնից ոչ մի դրական պատասխան չենք ստանում։
Վճարումներն էլ կանոնավոր կատարում ենք, մարդ չգիտի էլ ինչ խոսքեր ուղղի ձեզ։ Ձեզ համար թե՛ մարդը, թե՛ ջուրը արժեք չունեն, դուք միայն ձեր «թափանները» լցնեք»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ջուրը հասնում ու անցնում է անգամ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի մոտով ու քննիչները երևի աշխատավայր մտնելիս պետք է կամ «կալոշ» հագնեն, կամ էլ Վենետիկից նավակներ բերեն, որ կարողանան հասնել աշխատասենյակ։ Ճիշտ կլինի, որպեսզի հենց Արաբկիրի քննչական բաժինը քրեական վարույթ նախաձեռնի այն կազմակերպության նկատմամբ, ում պատճառով հարստություն համարվող խմելու ջուրն անխնա հոսում ու կորում է։
Արաբկիրի թաղապետն էլ, որ այս վթարված խողովակի մոտից նրա աշխատավայր մի քանի հարյուր մետր է, լավ կանի ցուցաբերի սրտացավ մոտեցում ու պարտավորեցնի «Վեոլիա ջրին», որ վայրկյան առաջ գա ու վթարը վերականգնի, ինչպես անում էին Արաբկիրի նախկին թաղապետեր Ալբերտ Երիցյանը, Հրայր Անտոնյանը, Արամ Ազատյանը, ովքեր երբ նման խնդիր էին տեսնում վարչական շրջանում, գիշերվա ցանկացած ժամին, ցանկացած եղանակին խնդիրը կարգավորում էին, իսկ ներկայիս թաղապետի պաշտոնակատար Սուրեն Վարոսյանը գուցե կամ տեղյակ չէ, ինչը շատ վատ է, իսկ եթե տեղյակ է ու միջոցներ չի ձեռնարկում, էլ ավելի վատ է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։