211652_close_icon

Թուրքիայի հետախուզության ծառայության ղեկավարը Սիրիայում է

views-count1498 դիտում article-date 18:27 21-05-2025
Անվտանգային աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայության ղեկավարը» (MİT) Իբրահիմ Քալընը մայիսի 20-ին հանդիպել է Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարայի, Սիրիայի արտգործնախարար Ասադ Հասան ալ-Շիբանիի և Սիրիայի հետախուզական ծառայության ղեկավար Հյուսեյն Էս-Սելամեի հետ: Հայտնում է ermenihaber.am-ը:

Օրակարգում են եղել երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Ընդգծվել է Սիրիայի տարածքային ամբողջականության, Սիրիայի ինքնիշխանության և քաղաքական կայունության կարևորությունը: Թուրքական կողմը հաստատել է, որ մշտապես լինելու է Սիրիայի կողքին:

Անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ինքնալուծարմանն և զինաթափմանը: Քննարկվել են «ՔԲԿ»-ի անդամների Սիրիայում ինտեգրվելուն և սահմանային անցակետերին վերաբերող հարցեր:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև «Իսլամական պետություն» (ԻՊ-DEAŞ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարին վերաբերող հարցեր:

Օրակարգից դուրս չի մնացել նաև Իսրայելի կողմից Սիրիայի վրա իրականացվող հարձակումներն ու Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկման ԱՄՆ-ի որոշումը:

Նմանատիպ նյութեր