Վաշինգտոնում կայացած թուրք-ամերիկյան աշխատանքային խմբի հանդիպման օրակարգում եղել է Սիրիայի հարցը
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսին գրավոր հայտարարություն է տարածել Վաշինգտոնում կայացած թուրք-ամերիկյան աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալ։ Հանդիպման օրակարգում եղել է Սիրիայի հարցը։ Հայտնում է ermenihaber.am-ը:
Բրյուսին նշել է, որ հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն և Թուրքիայի փոխարտգործնախարար Նուհ Յըլմազը։ Լանդաուն նշել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ամուր երկկողմ հարաբերությունները նոր դարաշրջանում են և ընդգծել, որ երկուստեք համագործակցությունը լայնորեն ընդլայնվել է՝ համապատասխանելով խաղաղության և առևտրի նպատակներին։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ կողմերը քննարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման հարցը, ինչպես նաև շեշտել են, որ պետք է պահպանվի Սիրիայի տարածքային ամբողջականությունը։
Սիրիայի հարցով թուրք-ամերիկյան աշխատանքային խմբի հայտարարության մեջ էլ նշվում է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն կիսում են կայուն Սիրիայի տեսլականը, որը ենթադրում է խաղաղություն նաև հարևան շրջանների հետ։