211652_close_icon

Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհին

views-count679 դիտում article-date 19:24 20-05-2025
Մայիսի 20-ին՝ ժամը 14:20-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 153-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ թափվել են մոտ 4 խմ քարեր, որից 0,2 խմ-ն գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում։

Փրկարարների և ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից հեռացվել են ճանապարհի երթևեկելի հատվածում գտնվող քարերը։

Նմանատիպ նյութեր