5461 դիտում
10:23 15-04-2018
Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արփի գյուղում տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Ապրիլի 15-ին, ժամը 04:43-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արփի գյուղի գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 114-րդ կմ-ին թափվել են տարբեր չափերի չորս քարեր (մոտ 1 խմ), ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. մաքրման համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և սահմանել հերթապահություն մինչև ՃՇՇ-ի աշխատակիցների ժամանելը:
Ժամը 06:41-ի սահմաններում «Եղեգնաձորի ՃՇՇ» աշխատակիցների կողմից հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոճանապարհը մաքրվել է քարերից:
Նմանատիպ նյութեր
3402 դիտում
14:57 21-11-2016
Մոզրով-Գնիշիկ ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
1192 դիտում
16:02 16-10-2014
Քարաթափում Սյունիքում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
973 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան